Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյանի եւ Փայլակ Ֆահրադյանի միջադեպի առնչությամբ գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ վնասելու հոդվածով. «ՀԺ»

Ապրիլ 22,2021 09:00

ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ որոշումն ու քրեական գործ է հարուցել։ Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»):

Նշենք, որ ապրիլի 13-ին Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930