Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ միջազգային տարբեր հարթակներում բանաձևեր առաջ չեն մղվել Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Արցախ ուղարկելու վերաբերյալ. «Փաստ»

Ապրիլ 22,2021 09:30

Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի քննարկումը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում իր վրա էր սևեռել հանրության ուշադրությունը։ Հետաքրքրական է, որ գերիների հարցի արծարծումով իշխանություններն ընտրություններին ընդառաջ փորձում են հանրությանը ցույց տալ, որ արտաքին քաղաքականության և մասնավորապես խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում իրենք անում են այն քայլերն, ինչ անհրաժեշտ է։ Սակայն սա տպավորություն է միայն առաջին հայացքից։ ԵԽԽՎ-ն արդյունքում ոչ մի բանաձև կամ որոշում չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիների մասով։

Ինչպես բազմաթիվ ոլորտներում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են միայն այն ժամանակ, երբ վիճակը դառնում է կա՛մ օրհասական, կա՛մ էլ դանակը ոսկորին է հասնում։

Այսինքն՝ համարյա միշտ ուշացած։ Այնինչ, պետք էր, որ հայկական կողմը իր ողջ դիվանագիտական զինանոցն օգտագործելով՝ գերիների հարցը բարձրացներ դեռ անցյալ տարի։ Իսկ երբ ադրբեջանական կողմը վերադարձրեց միայն գերիների մի մասին, ապա հենց այդ պահից անհրաժեշտ էր անցնել համապատասխան քայլերի։ Ու հարցն այն է, որ պետք չէր սահմանափակվել միայն գերիների խնդրով։

Օրինակ՝ ինչո՞ւ միջազգային տարբեր հարթակներում բանաձևեր առաջ չեն մղվել Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչներին Արցախ ուղարկելու վերաբերյալ։ Այս հարցի շուրջ միջազգային մամուլում շատ է գրվել, իսկ վերջերս էլ հրապարակումներ եղան, որ թուրքական կողմը հրաժարվել է սիրիացի գրոհայիններին վարձատրել։ Թուրքիան փաստացի օգտագործել է այդ մարդկանց սոցիալական ծանր վիճակը, նրանց ձեռքերով իր ռազմաքաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով։ Միգուցե անհրաժեշտ էր, որպեսզի հայկական կողմը կոնկրետ ապացույցներով հատուկ ծավալուն հետաքննություն անցկացներ վարձկան-ահաբեկիչների թեմայի շուրջ և այն դարձներ միջազգային հանրության սեփականությունը։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930