Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական առանձնատան մոտից բերման ենթարկվեցին ցուցարարներ

Ապրիլ 22,2021 00:05

«Հայրենիքի փրկության շարժման» անդամների ու համակիրների՝ կառավարական առանձնատան մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Ցույցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի է եւ ի աջակցություն Սյունիքում այսօր տեղի  ունեցած ցույցերի։

Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված։ Քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների եւ կարմիր բերետավորների միջեւ, երբ ցույցի մասնակիցները հավկիթներ նետեցին կառավարական առանձնատան ուղղությամբ: Իրավիճակը լարվեց, երբ ոստիկանները մի քանի ցուցարարի նստեցրեցին մեքենան, ցուցարարները փակեցին ոստիկանական մեքենայի ճանապարհը,եւ պահանջում էին մեքենայից իջեցնել նրանց։ Սակայն ոստիկանական մեքենային հաջողվեց դուրս գալ տարածքից:

Այս պահին իրավիճակը հանդարտվեց, ցույցի մասնակիցները շարունակում են իրենց անհնազանդության ցույցը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930