WWE բրենդի տնօրեն Ստեֆանի Մաքմենը համաշխարհային թենիսի աստղեր Սերենա ու Վինուս Ուիլյամս քույրերին ռեսթլինգի մարտերի մասնակցելու առաջարկ է արել՝ վստահ լինելով, որ նրանք կբարձրացնեն իր ղեկավարած կազմակերպության հեղինակությունը: Նա պատրաստ է քույրերի հետ համապատասխան պայմանագիր կնքել:
Լրատվամիջոցները նշում են, որ այս առաջարկն ստանալով Սերենա Ուիլյամսը Aust8alian Open-ից հետո ոչ մի անգամ կորտ չի մտել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ