Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արթիկի զինված երիտասարդներն ու գործարան թալանելու մեջ կասկածվող գյումրեցի պահակները

Ապրիլ 21,2021 22:15

Ոստիկանության այսօրվա պաշտոնական լրահոսը բավական առատ է Շիրակի մարզում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտումներով։

Ամենացնցողը Գյումրու Շիրակացի փողոցում երեկ երեկոյան 65-ամյա կնոջ սպանությունն էր, որի մեջ կասկածվում է 69-ամյա ամուսինը։ Ոստիկանությունն այսօր տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։ Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել էր հարևանի տնակում, որտեղ հյուրընկալվել էր կինը, ամուսինն էլ, գնալով նրա հետևից, վիճաբանել էր ու դանակահարել նրան։

Ոստիկանության պաշտոնական լրահոսից նաև տեղեկանում ենք, որ Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, մի խումբ երիտասարդներ զինված են ման գալիս ։
Երեկ նրանց մեքենայի մեջ ծալովի դանակներ են հայտնաբերել, որը համարվում է սառը զենք։ Ու սա կատարվել է ոստիկանության «Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում։

«Զինանոց 2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 20-ին Արթիկի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սառը զենք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ծալովի դանակներ։ Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են», -գրված է ոստիկանության լրահոսում։

Police.am կայքի մեկ այլ նյութից էլ տեղեկանում ենք, որ գործազուրկների մեծ բանակ ունեցող Գյումրիում, որտեղ գեթ մեկ գործարան ունենալը մեծ շռայլություն է համարվում, արտադրամասերից մեկի պահակները կասկածվում են այնտեղի շարժիչները գողանալու մեջ։ Պահակներից մեկը խոստովանել է, որ գործարանի շարժիչները իրենք պարբերաբար գողացել են։ Մոտ 20 օրվա ընթացքում պահակները 500 հազար դրամից ավել վնաս են հասցրել գործարանին։ «Ապրիլի 16-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 26-ի ժամը 14-ից ապրիլի 16-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի մի արտադրամասից գողացել են հաստոցների էլեկտրական ութ շարժիչ, օդափոխման համակարգի յոթ էլեկտրական շարժիչ և մասեր: Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր 500 հազար դրամից ավելի վնաս։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն արտադրամասի երկու պահակների։ Ոստիկանությունում նրանցից մեկը խոստովանեց, որ մյուս պահակի հետ նշված գործարանից շարժիչները և մասերը պարբերաբար գողացել են իրենք: Գողոնը մասամբ առգրավվել է։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր», -գրված է ոստիկանության հրապարակման մեջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930