Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սադրիչներ՝ Սյունիքի մարզպետարանի հարակից հրապարակում

Ապրիլ 21,2021 21:40

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն էր անցկացնում Հայաստանի ԱԱԾ–ի տնօրենի եւ ոստիկանապետի մասնակցությամբ, դրսում հավաքված նրա աջակիցների եւ վարչապետի դեմ ցույց իրականացնող կապանցիների միջեւ վեճ ծագեց։ Վարչապետի դեմ բողոքավորները կենդանի պատ էին կազմել՝ փակելով զոհվածների պանթեոն տանող ճանապարհը, իսկ վարչապետի կողմնակիցները մարզպետարանի մուտք մոտ էին։

Երկուստեք վիճաբանություն սկսվեց, ծեծկռտուք, որի անմիջապես միջամտեցին ոստիկանները։ «Սադրիչ կա, ժողովուրդ, հետ եկեք»,–յուրայիններին կոչ արեցին վարչապետի դեմ բողոքավորները։

Հետ չմնացին նաեւ Փաշինյանի կողմնակիցները, որոնք էլ զգաստացան եւ զբաղեցրին նախկին «դիրքը»։ Ի դեպ, բողոքավորները ուզում էին առաջ գալ դեպի մարզպետարանի շենք, բայց անմիջապես ոստիկաններին հրահանգվեց կենդանի պատ կազմել՝ թույլ չտալով նրանց առաջխաղացումը։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930