Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանի հարցը Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունյա Միատովիչին ԵԽԽՎ Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի անունից

Ապրիլ 21,2021 21:11

Հարգարժան տիկին հանձնակատար,

Մի քանի հարց եմ ցանկանում Ձեզ տալ։

Առաջին հարցս հետևյալն է՝ «Ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիների Ձեր գործունեությունը՝ որպես Մարդու իրավունքների հանձնակատար»:

Հաջորդ հարցս՝ «Ի՞նչ եք կարծում, Ձեր լիազորություններն ամբողջապես և լիարժեք իրականացնելու համար արդյո՞ք գործող ընթացակարգերը բավարար են, թե՞ դրանք պետք է կատարելագործել կամ փոխել։ Այլապես ստացվում է, որ տարբեր տեղերում լինում են տարբեր երևույթներ, կոնֆլիկտներ, և այլն, և Ձեր արձագանքն ըստ էության ավելի թույլ է, որովհետև չեք ունենում Ձեր մասնակցությունը, որպեսզի տեսնեք, թե ինչ է կատարվում։

Եվ խոսքը մեկ-երկու դեպքի մասին չէ։

Գուցե դուք ինքնե՞րդ առաջարկեք, թե ինչ փոփոխություններ անենք՝ Ձեզ լրացուցիչ լիազորություններ տալու համար, որպեսզի Դուք ոչ միայն գնաք երևույթների հետևից, այլև կանխարգելեք դրանք:

Եվ վերջին հարցս՝ «Դուք չե՞ք ցանկանում այցելել «գորշ գոտիներ», նաև՝ Արցախի Հանրապետություն։ Ես կարծում եմ, որ դա հաճախ է պետք անել»:

Ահա երկու կարևոր հարցեր, որոնց պետք է պատասխանել՝ «Ի՞նչ եք դուք ցանկանում և ի՞նչ եք դուք կարողանում անել»:

Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարի պատասխանը Միքայել Մելքումյանի
հարցերին

«Ես ձեռնպահ կմնամ իմ աշխատանքին գնահատական տալուց՝ ոչ ավելորդ համեստությունից ելնելով։ Դուք ինքներդ կանեք դա, դուք եք վերահսկում մեր աշխատանքը, քանի որ դուք և մյուս պատասխանատուներն եք ինձ նշանակել հանձնակատար։ Իմ լիազորությունների ժամկետը կավարտվի մի քանի տարի հետո, և, կարծում եմ, ժամանակը ցույց կտա ։

Անցնեմ «գորշ գոտիների» հարցին։ Այդ մասին խոսել եմ տարբեր առիթներով։ Անկասկած, իբրև Մարդու իրավունքների հանձնակատար, ես պետք է մուտք ունենայի մեր այս մեծ ընտանիքի բոլոր անդամ պետությունների այդ տարածքները։ Բայց դա կլիներ իդեալական աշխարհում։ Իսկ մենք այդպիսի աշխարհում չենք ապրում, և իրականում դա ծայրահեղ դժվար է։

Ես կձգտեմ օգտագործել իմ լիազորությունները, իմ մանդատը, որպեսզի կարողանամ կատարել իմ աշխատանքը, պաշտպանել մարդու իրավունքները։

Հանձնակատարի դերը չպետք է քաղաքականացվի, «գորշ գոտիները», կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներն ինձ համար պետք է հասանելի լինեն։ Դա շատ դժվար է, բայց կան միջոցներ, հնարավորություններ։ Դա կախված է անդամ պետություններից, մեր գործընկերներից, նրանցից, ովքեր ցանկանում են, որ հանձնակատարը կարողանա իր գործունեությունը ծավալել այդ «գորշ գոտիներում»։

Ինչ վերաբերում է իմ լիազորություններին, իմ առաքելությանը, դա ձեր և Նախարարների կոմիտեի ձեռքերում է։ Կարծում եմ՝ լիազորություններս բավարար են։ Եթե ավելի շատ լիազորություններ ունենայի, ավելի կտրուկ լինեի, դա ժողովրդավարական չէր լինի։ Երբեմն գուցե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չես կարող շատ բան անել, բայց կարևոր են ձեր ներգրավվածությունը, անդամ պետությունների՝ հաստատությունների հետ աշխատելու քաղաքական կամքը, տաբուները, դոգմաները հաղթահարելու բարի կամքն
այն հասարակություններում որտեղ դրանք առավել զգայուն են։

Եթե իմ անձնական կարծիքն եք ուզում իմանալ, այն, ինչ այժմ ունեմ իմ տնօրինության տակ, բավարար է, եզակի է միջազգային հարթակում, և կարծում եմ՝ նրանք, ովքեր նստած են այստեղ, և նրանք, ովքեր քսան տարի առաջ Նախարարների կոմիտեի անդամ էին, փայլուն միտք են հղացել՝ ստեղծելով այս հաստատությունը։

Ես հպարտ եմ դրանով։ Դուք էլ կարող եք հպարտանալ այս հաստատությամբ, որ ինքներդ եք ստեղծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930