Այսօր երգիչ Մգեր Արմենիայի՝ Մհեր Մեսրոպյանի հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարն էր:
Ըստ կուսակցության ծրագրային դրույթի` Մգեր Արմենիան պատրաստվում է քրեականացնել այլասերվածություն խթանելու ցանկացած փորձ, իսկ այլասերվածություն է համարում ավանդական սեռական կողմնորոշումից շեղումը: Ծրագրով նախատեսված է, որ Հայաստանում այլասերվածության քարոզը պետք է մերժվի:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի՝ այլասերվածության քարոզ ասելով ու հաշվի առնելով, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներ կան նաեւ մշակույթի բնագավառում, երգիչների մեջ, չե՞ն նեղանա իրենից իր այդ թեզերի համար, Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Ինձ բացարձակ չի հետաքրքրում դիմացի մարդու սեռական պրակտիկան, նրա անկողինը, բայց երբ դա դառնում է, եթե օրինակ ունի սեռական շեղվածություն եւ մարդը նախընտրում է միակ սեռական հարաբերություններ, անկողին եւ երբ որ դա փորձում է դարձնել ազգային ու այդ սեռական դաստիարակությունը ներգրավել ու մտցնել կրթական օջախներ, դա հակասում է ազգայինին, ես դրան դեմ եմ»:
Թե ո՞վ է այդպիսի դաստիարակությունը մտցնում կրթական օջախներ՝ Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Իշխանությունները: Նրանք սկսեցին քարոզել ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների, այսպես ասած, կարեւորությունը: Ինչո՞ւ պետք է ես, որպես հարկատու, վճարեմ պետությանը, որ նկարահանի ֆիլմ՝ սեռափոխված անձանց մասին, հետո դա ցույց տա իմ երեխային ու հետո էլ ասի՝ դա շատ լավ է, նորմալ է: Ինչո՞ւ պետք է թույլ տանք, որ իրականացնեն արեւմտյան ծրագրերը եւ կործանեն մեզ: Ո՞ւր մնաց հայի գենը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե Ջեբեջյան