Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Դրա ամենաթարմ օրինակն այսօր՝ Սյունիքում կատարվածն էր

Ապրիլ 21,2021 20:50

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը իր ՖԲ էջում գրել է.

ՙ1991-ից ի վեր չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության որևէ ղեկավարի հրապարակայնորեն անպատվեին այնպես, ինչպես ամիսներ շարունակ անպատվում և ստորացնում են երկրի վարչապետի աթոռն զբաղեցնող անձին: Իսկ դրա ամենաթարմ օրինակն այսօր՝ Սյունիքում կատարվածն էր:

Իրականում 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների հասցեին տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով հնչել են ծանր, բայց, ինչպես մեր այսօրվա անհամեմատ տխուր իրականությունն է ցույց տալիս, կարծես թե, ոչ միշտ արդարացի մեղադրանքներ… Եվ, այդուհանդերձ, նրանցից յուրաքանչյուրը, ունենալով բավարար ինքնասիրություն և պետական շահն արժևորելու գիտակցում, գերադասել է հարկ եղած պահին ականջալուր լինել ժողովրդի ձայնին և, գոնե, ժամանակավոր հեռանալ քաղաքական թատերաբեմից… Եվ դա այն դեպքում, երբ նրանցից ամեն մեկը մեր պատմության ամենադժվարագույն հատվածի պատասխանատվությունը ստանձնելով, Երկրին բերել է նոր տարածքներ ու միջազգային անվիճելի հեղինակություն…

Այսօրվա իրականությունը ոչ միայն տրամագծորեն լրիվ հակառակն է, այլև տպավորություն կա, որ երկրի ղեկին հայտնված անձնավորությունը, չունենալով մարդկային ու քաղաքական նվազագույն պարկեշտություն, պետությունը հետևողականորեն տանում է դեպի կործանում… Եվ դա անում է անամոթաբար՝ անտեսելով այն ժողովրդի պահանջը, որին ժամանակին խաբելով, զավթել է իշխանությունը…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930