Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հանդիպումը ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ

Ապրիլ 21,2021 20:06

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն առցանց հանդիպում ունեցավ ԵՄ անդամ տասնինը երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը հանդիսանում է ՀՀ բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավորված հարթակի:

Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի: Տիգրան Սամվելյանն իր գործընկերներին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրությունը և վերջինիս կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ ԱԳՆ Եվրոպայի վարչությանը պետը գործընկերների ուշադրությունը հրավիրեց նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցների չկատարման հանգամանքի վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930