Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ Շուռնուխ համայնքի բնակիչները եւս բողոքի գործողություն էին կազմակերպել։
Ոստիկաններն ավտոճանապարհի երկու կողմերում պատ էին կազմել, որպեսզի վարչապետի ավտոշարասյունն անցնի անարգել։ Շուռնուխցիները տեւական ժամանակ կանգնած էին ճամփեզրին, սակայն Նիկոլ Փաշինյանը կանգառ չունեցավ։ «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո’լ, թուրք» բղավեցին նրանք եւ ձվեր նետեցին վարչապետի անցնող ավտոշարասյան ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մարզային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուլոցներով դիմավորեցին, անվանեցին «կապիտուլյանտ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ