Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումային ծրագրերի միջոցով Արարատի մարզը, որ հայտնի է իր սպորտային ավանդույթներով, ավելի սպորտային տեսք կստանա». Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները

Ապրիլ 21,2021 18:29

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ցատկային հատվածներ. Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ընդհանուր 170 հազար դոլար արժողությամբ վազքուղին դեռևս 2011 թվականին տրամադրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, սակայն անցած տարիներին այն այդպես էլ շահագործման չի հանձնվել: Ներկայիս վազքուղին, որը տեղադրվել է 1980-ականներին, կապամոնտաժվի այս ամսվա ավարտին, իսկ մայիսից կմեկնարկեն նորի կառուցման աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է մարզային ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը. «Պրոֆեսիոնալ և մասսայական սպորտի զարգացման համար առաջնահերթ անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, որոնց ստեղծման համար սկսել ենք գործուն քայլեր կատարել: Նոր վազքուղու կառուցումը թույլ կտա այստեղ անցկացնել ոչ միայն մարզային և հանրապետական, այլև միջազգային մրցումներ: Հետևողական աշխատանքի, ներդրումային ծրագրերի միջոցով Արարատի մարզը, որը հայտնի է իր սպորտային ավանդույթներով, ավելի սպորտային տեսք կստանա, ինչը բխում է բոլորիս շահերից»:

Նշենք, որ բացի վազքուղու տեղադրումից՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին նախատեսում է ներդրումային ծրագրի միջոցով վերանորոգել մարզադաշտի տրիբունաները, խաղադաշտում տեղադրել բարձրակարգ խոտածածկ:

Աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի հետ քննարկել է նաև մարզի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների առկա խնդիրների լուծմանը և զարգացմանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակել ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930