Այսօր Բազելում մեկնարկում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ապրիլի 17-ից մրցավայրում է: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին եւ Գագիկ Խաչիկյանին:
Արթուր Դավթյանը հանդես է գալու նժույգ թափերում եւ հենացատկում, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արմեն Պետրոսյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բազմամարտում:
Մրցավայր մեկնելուց առաջ Հակոբ Սերոբյանը հայտարարել է, թե տղաները պատրաստ են պայքարել մեդալների համար:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ