Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ այսօր բողոքի գործողություն էին նախաձեռնել նաեւ Քաջարանի բնակիչները՝ փակելով Քաջարանի կենտրոնական հատված տանող ճանապարհները, որպեսզի վարչապետի ավտոշարասյունը չկարողանա մուտք գործել։
Բնակիչներն ուղիղ եթերում շեշտեցին, որ Սյունիքի ողնաշարը կոտրելուց հետո ոմանք երկրի շահն անձնական շահի հետ չպետք է խառնեն՝ սա Սյունիքն է, որտեղ Նժդեհն է եղել։
Տեւական ժամանակ քաջարանցիները փակ են պահել փողոցները, եւ ի վերջո, բնակիչներից մեկի ուղիղ եթերում հայտարարվեց․ «Քաջարանը մերժեց Փաշինյանին, եւ նա Քաջարան չմտավ, Մեղրիից հեռացավ այլ ճանապարհով, վախեցավ, փախավ»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարզային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուլոցներով ու հայհոյանքներով դիմավորեցին, անվանեցին «կապիտուլյանտ»։ Այժմ Նիկոլ Փաշինյանը Կապանում է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ