Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցը ներկայացնող գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը մտել է եզրափակիչ եւ կպայքարի ոսկե մեդալի համար:
Հայ բռնցքամարտիկը կիսաեզրափակչի երրորդ ռաունդի մեկնարկին տեխնիկական նոկաուտի է ենթարկել կուբացի Ֆերնանդո Արզոլա Լոպեսին, որը տեւական ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, եւ առաջնության բժշկի պահանջով մրցավարը դադարեցրել է մարտը:
Չեմպիոնի կոչման համար վճռորոշ մենամարտում հայ բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է ուզբեկ Յակհոնգիր Չակիրովը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ