Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոտրել են Տավուշի մարզում գտնվող միջնադարյան հուշարձանի խորանի քարերը

Ապրիլ 21,2021 15:43

Իջևան համայնքում հաշվառված Սուրբ Անդրե (Վարդան Արևելցու մենարան) միջնադարյան հուշարձանի տարածքում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել։

Վանքի խորանի հատվածում անհայտ անձը կամ անձինք փոս են փորել, որի արդյունքում կոտրել են խորանի քարերը։

Մեր զրույցում Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պետական միջավայրի պահպանության ծառայության մամուլի բաժնից տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը անմիջապես ահազանգել է ոստիկանություն, սակայն դեռ ոչ մի բացահայտում տեղի չի ունեցել։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930