Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ գլխավոր քարտուղարը Ստամբուլյան կոնվեցիայի մասին խոսելիս ԵԽԽՎ-ում օրինակ բերեց Հայաստանին

Ապրիլ 21,2021 15:29

«Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու և պարզելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Վենետիկի հանձնաժողովը շատ մանրամասն պատասխանել է: Սա կարող է լավ փաստաթուղթ լինել նաև մյուս անդամ երկրների համար»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հարցերին:

ԵԽ գլխավոր քարտուղարին նիդերլանդացի պատվիրակ Պետրա Ստիենենը ALDE խմբի անունից հարցրեց. «Ինչպե՞ս կարող եք հիմնավորել, որ այս Կոնվենցիան չի դառնա պրոքսի պատերազմի մի մաս՝ մի կողմից հասարակության պահպանողական, մյուս կողմից՝ առաջադեմ ուժերի միջև: Ինչպե՞ս կհիմնավորեք, որ այս Կոնվենցիան հենց այն մեխանիզմն է, որով ոչ միայն մեր կառավարությունները, այլ մեր հասարակությունները, հասարակ մարդիկ կարող են այնպիսի քաղաքականություններ մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի կանանց պաշտպանել բռնությունից, և բռնարարները պատասխանատվություն կկրեն»:

Այս առիթով ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրեց Թուրքիայի օրինակը և հայտարարեց. «Սա Եվրոպայի խորհրդի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ անդամ պետությունը դուրս է գալիս մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ պարունակող կոնվենցիայից: Սա մարդու իրավունքների կոլեկտիվ պաշտպանությանն ուղղված լուրջ մարտահրավեր է»:

ԵԽ գլխավոր քարտուղարը, զուգահեռ տանելով Հայաստանի հետ, շեշտեց՝ Հայաստանը գնում է Ստամբուլյան Կոնվենցիան վավերացնելու ճանապարհով և ասաց՝ Հայաստանի կողմից Վենետիկի հանձնաժողովին դիմելը և հանձնաժողովի մանրակրկիտ պատասխանը կարող է օգտակար լինել նաև մյուս պետությունների համար, որոնք ցանկանում են ստորագրել Կոնվենցիան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930