Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարին չհաջողվեց վիժեցնել Միքայել Մելքումյանին ձայն տալու իրավունքը

Ապրիլ 21,2021 15:19

Չնայած Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի կտրուկ միջամտությանը՝ Միքայել Մելքումյանին հաջողվեց ձայնի իրավուք ստանալ Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին այդ քաղաքական խմբի անունից հարց տալու իրավունքը տրվել է Միքայել Մելքումյանին։

Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև որ հարցին միջամտեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ ասելով, որ Հայաստանը շահագրգիռ կողմ է, չպետք է խմբի անունից խոսի, այն էլ՝ հարց ուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, որի անելիքները շատ են այս ոլորտում։

Այդուհանդերձ Մ. Մելքումյանին հաջողվեց ստիպել բոլորին և համոզել, նրա կողմից փաստարկներ ներկայացվեցին, որ այդ կոնֆլիկտները միայն մի տարածաշրջանում չեն,այլ ամենուր են, և խմբի անդամները միաձայն ձայնը տվեցին Մ. Մելքումյանին։

Այսպիսով, չնայած խմբում թվային գերակշռությանը, Սամադ Սեյիդովին չհաջողվեց վիժեցնել Մ. Մելքումյանին ձայն տալու իրավունքը։ Եվ այսօր նա հարց կուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին։

Միքայել Մելքումյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930