ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքում կատարված դեպքերի առնչությամբ ոստիկանությանը հանձնարարել է քրեադատավարական կարգով վարույթ իրականացնել:
«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ոստիկանության լրատվականից տեղեկացանք, որ այս պահի դրությամբ Սյունիքի դեպքերի հետ կապված բերման ենթարկվածներ չկան:
Հիշեցնենք՝ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: