Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ընթերցել է իր բաց նամակը՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը հստակ և աներկբա ճանաչելու կոչով:
«Պարո՛ն Նախագահ, այժմ դուք իշխանություն ունեք ուղղել տասնամյակների ժխտումը՝ այդպիսով իմաստ տալով ձեր նախորդ տարվա հայտարարությանը, երբ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը մեղսակցություն է»: Որպես թեկնածու և այժմ որպես նախագահ ՝ Դուք խոսեցիք մարդու իրավունքներին հավատարիմ լինելու մասին, խոսեցիք այն Ամերիկայի մասին, որը ղեկավարում է ոչ թե մեր ուժի օրինակով, այլ մեր օրինակի ուժով: Եթե այդ սկզբունքը պետք է իմաստ ունենա, մենք չենք կարող հրաժարվել դրանից»,- ասվում է նամակում:
Նամակը կհրապարակվի չորեքշաբթի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ