Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. Դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ են հարուցել Բուլգակովից մեջբերում անելու համար

Ապրիլ 21,2021 14:37

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստացա արդարադատության նախարար Ռ. Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ. Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:

Դե ինչ, Միխայիլ Աֆանասյևիչ, ես կզարմանայի, եթե նիկոլական Հայաստանի իշխանությունները հարգեին Ձեր ստեղծագործությունները:

Դա կհակասեր ստեղծագործությունների էությանը, կամ, ավելի ճիշտ, եթե հարգեին, Հայաստանը երբեք նիկոլական չէր լինի:

Հ.Գ. Չկա չարիք, առանց բարիք՝ ունեմ առիթ մի քանի բան Բուլգակովից վերընթերցելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930