Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, կառավարությունն էլ կարծես թե չի տեսնում, թե Սյունիքի դեմ մեխանիզմն ինչպես է աշխատում. Ստեփան Սաֆարյան

Ապրիլ 21,2021 13:39

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն երկրորդ անգամն է, ինչ Սյունիքում մի փոքրամասնական խումբ փորձում է անգամ անթույլատրելի մեթոդներով թույլ չտալ, որ Սյունիքի խնդիրները դրվեն կառավարության սեղանին ու փնտրվեն լուծումներ։ Հետո նույն խոչընդոտողները սկսում են շահարկել, թե «Սյունիքը անտեր է», «Սյունիքը մնացել է միայն «ազնիվ» համայնքապետերի «հույսին» /իսկ տեղեկատվությունը նրանց դեմ հարուցված քրեական գործերի շուրջ լիուլի է/ ու այսպես շարունակ։

Հետո նրանց շարունակում է Ալիևը իր հոխորտանքներով ու սկսում են Ալիևի բարբաջանքները պտտացնել․․․ Մի խոսքով՝ շատ կազմակերպված սխեմա է, աշխատում է ողջ երկրի դեմ, ինչպես Արցախի դեպքում էր արվում 2,5 տարի շարունակ, ու, ցավոք, կառավարությունն էլ կարծես թե չի տեսնում, թե Սյունիքի դեմ մեխանիզմն ինչպես է աշխատում։ Ուզում եմ հավատալ, որ մեր սյունեցի եղբայրներն ու քույրերը տեսնում ու հասկանում են, ու իրենք էլ չպետք է թույլ տան, որ այդ ագրեսիվ փոքրամասնական խմբակները մեզ բոլորիս ետ գցեն Սյունիքի կենսական խնդիրները լուծելուց, այն դեպքում, երբ ժամանակը թանկ է ու մենք մեզ պարտադրված ու պարտված պատերազմից երկրով ու ազգովի ոտքի կանգնելու, հզորանալու ու մեզ պաշտպանելու հրամայականն ունենք։

Մենք տեսել ենք, թե ինչպես է կազմակերպված փոքրամասնությունը անկազմակերպ մեծամասնությանը տասնամյակով թելադրում։ Հուսով եմ՝ անցյալի սխալները թույլ չենք տա։

Իսկ այս ամենում կարևորը որևէ անձի իշխանությունը չէ, քանի որ բոլորը ժամանակավոր են այս աշխարհում։ Մնալու է այն, թե ինչ խնդիր է լուծվում երկրի ու նրա համայնքների համար։

Հետգրության փոխարեն․ Ագարակում կամ որևէ այլ տեղ սրբություններ, մորը, այն էլ մահացած կնոջը հայհոյող տմարդի տեսակը նախ պետք է գիտակցի, որ իր մորն է հայհոյում, եթե տուն գնա, միգուցե իր մայրը դա կբացատրի, ու այդ տեսակը կամ նրա արարքը արդարացնողը իմ աշխարհում տեղ չունի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930