Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. Ալիեւի խոսքերը չեն սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ նրա կողմից ցանկացած սպառնալիքի պատասխանելու վճռականության ցուցիչ են

Ապրիլ 21,2021 13:13

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է Հայաստանի ԱԳՆ իր գործընկեր Աննա Նաղդալյանի հայտարարությանը՝ Զանգեզուրի վերաբերյալ Իլհամ Ալիևի սպառնալիքների կապակցությամբ:

Աբդուլլաևան, մասնավորապես, նշել է, թե իբր Հայաստանը «եռակողմ հայտարարության կետերը կատարելու փոխարեն փորձում է խաբել միջազգային հանրությանը»:

Ըստ Աբդուլլաևայի՝ Ալիևն ասել է, որ եթե «եթե մենք հայտնաբերենք հնարավոր սպառնալիք, անհապաղ այն կչեզոքացնենք…, քանի որ դա ազգային պաշտպանության, ազգային անվտանգության հարց է»:

Նրա խոսքով այդ խոսքերը չեն սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ նրա կողմից ցանկացած սպառնալիքի պատասխանելու վճռականության ցուցիչ են:

«Ինչպես բազմիցս հայտարարել են ամենաբարձր մակարդակով, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա: 2020թ. նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացումը ուղղված է հենց դրան: Ցավոք, այդ հայտարարությունների դրույթներն իրականացնելու փոխարեն Հայաստանը մոլորության մեջ է գցում իր ժողովրդին և փորձում է խաբել միջազգային հանրությանը»,- ասել է Աբդուլլաևան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930