Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ժամանակ այսօր բնակիչների, ոստիկանների եւ թիկնապահների միջեւ բախումներից մեկի ժամանակ պատռվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի կոստյումը։
Քաշքշուկ տեղի ունեցավ, այդ թվում այն ժամանակ, երբ սյունեցիները փորձում էին մոտենալ մեքենա նստող Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ մարզային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուլոցներով ու հայհոյանքներով դիմավորեցին, անվանեցին «կապիտուլյանտ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ