«Չեմ ուզում ձեզ վիրավորեմ, բայց հողատուին եք հիմա ծառայում»,-Սյունիքի մարզում բնակիչներից մեկն այսօր ասաց Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկաններին ու թիկնապահներին։
Հիշեցնենք, որ մարզային այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սուլոցներով ու հայհոյանքներով դիմավորեցին, անվանեցին «կապիտուլյանտ»։
Բնակիչները հավաքվել են համայնքային շենքերից մեկի դիմաց։ Ենթադրաբար, Նիկոլ Փաշինյանը ներսում է, ոստիկաններն էլ հսկում են, որպեսզի բնակիչները չմոտենան։ Նրանցից ոմանք հայհոյանքներ հնչեցրին թիկնապահների հասցեին, ինչից հետո բնակիչներից մեկը ներողություն խնդրեց ու ասաց, որ բոլորս էլ հայ ենք։ «Շուտ գնա, դուրս արի փախի, Նիկոլ՝ դավաճան»,-բղավում են սյունեցիները։
12:15-Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ շենքից, նրան սուլոցներով դիմավորեցին։ Ապա վարչապետի ավտոշարասյունը հեռացավ։ Ցուցարարների, ոստիկանների եւ թիկնապահների միջեւ հրմշտոց եղավ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ