Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետերին փոխելն էլ չօգնեց. վարչապետին արդեն երկրորդ անգամ չընդունեցին Սյունիքում

Ապրիլ 21,2021 11:27

Երեկ՝ ապրիլի 20-ին, ուշ երեկոյան, ժամը 22-ի սահմաններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի պատգամավորների հետ Շուռնուխից հասավ Կապան։ Սյունիքի մարզպետարանում նա հանդիպեց մարզային իշխանությունների հետ, մի 15 րոպե քայլեց Կապանով եւ մտավ հյուրանոց։

Ի դեպ, երեկ սահմանամերձ Կաղնուտ եւ Հանդ գյուղերում կառավարությունը մոտո–բլոկներ բաժանեց գյուղացիներին։ Կառավարության պատասխանատուները հորդորում էին լրագրողներին՝ նյութը հնարավորինս շուտ ներկայացնել, քանի որ վաղվա սպասվելիք իրադարձությունը «ծածկելու է շատ բան»։

Մինչեւ վարչապետի մուտքը Սյունիքի դարպասներ՝ նրա այցը տեղական չինովնիկները թաքցնում էին՝ նշելով, որ «տեղյակ չեն ոչ մի բանից»։

Ի դեպ, հիշեցնենք, որ ապրիլի 20-ի առավոտյան, ՀՀ ոստիկանապետի հրամաններով միանգամից աշխատանքից ազատվեցին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, պետի տեղակալը, Գորիսի, Կապանի, Սիսիանի ոստիկանության բաժինների պետերը։

Ստացվում է այնպես, որ մարզային ոստիկանության պատասխանատուներին փոխելով, Սյունիքում ոչինչ չփոխվեց։ Վարչապետին արդեն երկրորդ անգամ չընդունեցին՝ մեղրեցիները պահանջեցին վարչապետից հեռանալ Մեղրիից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930