Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Մոսկվայից պատասխան է ստացել իր նամակին՝ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների վերաբերյալ: Բաքուն պնդում է, որ այդ հրթիռները Հայաստանն օգտագործել է Ադրբեջանցիների դեմ:
«Պետք է ադրբեջանցի ժողովրդին պատմեմ ամեն ինչ, ինչպես որ կա: Քանի որ սա շատ լուրջ հարց է: Սա պարզ հարց չէ: Այստեղ որևէ գաղտնիք չպետք է լինի: Պատասխանում նշված է, որ ռուսական կողմը չի գրանցել բալիստիկ հրթիռի արձակում,- ասել է Ալիևը տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, սակայն, դա «լիարժեք պատասխան չէ», քանի որ Բաքվի հիմնական հարցը վերաբերում էր նրան, թե «ինչպես են Հայաստանի մոտ հայտնվել մահաբեր «Իսկանդեր-Մ» հրթիռներ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ