Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Սյունիքի մարզի Ագարակ համայնքում քայլում է քաղաքացիական հագուստով թիկնապահներով շրջապատված, սյունեցիներն էլ հետեւում են նրան, սուլում, հայհոյանքներ բղավում։
«Ողջունում եմ, ժողովուրդ ջան»,-դիմեց Փաշինյանը բնակիչներին։ «Ոչ մեկ քեզ չի ողջունում»,-լսվեց պատասխանը։
«Մենք ենք մեղավոր, ճիշտ եք, ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար»,-բարձրախոսով շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Ապա նա մոտեցավ շենքերից մեկի դիմաց գտնվող մի քանի քաղաքացու եւ խոսեց նրանց հետ։
Կարդացեք նաև
Զուգահեռ նրան հետեւող մյուս բնակիչները բղավում էին, սուլում, գոռում՝ «դավաճան», «հեռացիր», «Նիկոլ՝ կապիտուլյանտ»։
Ուղեկցորդների մեջ դիմակավորված ԱԱԾ-ականներ էլ կան։
Հիշեցնենք, որ բնակիչները վարչապետի բողոքի երթով դիմավորեցին։ Որոշ ժամանակ անց վարչապետի ավտոշարասյունը հեռացավ տարածքից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ