Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևը սպառնացել է ուժով վերադարձնել Զանգեզուրը

Ապրիլ 21,2021 11:01

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում սպառնացել է, թե իրենք կվերադառնան Զանգեզուր՝ ուզո՞ւմ է դա Հայաստանը, թե՞ ոչ:

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին: Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը՝ ուզո՞ւմ է դա Հայաստանը, թե՞ ոչ: Եթե ուզում է, մենք այդ հարցը ավելի հեշտ կլուծենք, եթե չի ուզում, մենք դա կլուծենք ուժով,- ասել է Ալիևը: – Ինչպես ասում էի նախքան պատերազմը և պատերազմի ընթացքում, նրանք պետք է իրենց կամքով հեռանան մեր տարածքներից, կամ մենք նրանց կվռնդենք ուժով: Այդպես էլ եղավ: Այդպիսին կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»:

Ալիևը նշել է, որ իրենց գլխավոր թշնամին ժամանակն է, քանի որ երկաթուղու, ավտոճանապարհի կառուցումը ժամանակ է պահանջում: Ուստի, նրա խոսքով, այդ նախագծի իրականացման համար մոբիլիզացվել են բոլոր ուժերը: «Այդպիսով, ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզնից խլել էին 101 տարի առաջ»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930