Սյունիքի մարզի Ագարակ համայնքում այս պահին իրավիճակը լարված է։ Սյունեցիները բողոքի ցույց են անում ու ճանապարհները փակում, խոչընդոտում մարզ եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի ճանապարհը։
Դիմակավորված թիկնապահները շրջապատել են վարչապետի ավտոշարասյունը, ոստիկանները փորձում են հանդարտեցնել քաղաքացիներին։
«Նիկոլ, պատասխան տուր թուրքին, արա՜»,-բղավում են սյունեցիներն ու սուլում՝ «Նիկոլ, դավաճան», «թուրքն է գալիս»։ «Ալիեւի դիմաց չոքածները Հայաստանում տեղ չունեն»,-գոռում է մի կին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ