Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Տարասովը՝ ԵԽԽՎ-ում քվեարկության մասին. «Հա, ասենք թե այլ կերպ քվեարկեինք, դա ինչ-որ մի բան փոխելո՞ւ էր՝ ոչ». «Հրապարակ»

Ապրիլ 21,2021 10:27

Զրուցեցինք Ստանիսլավ Տարասովի հետ, որը հայտարարեց․ «Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե՞ Բաքվի, իրենց հետ պայմանավորվեք։ Եվ ԵԽԽՎ-մխխվների միջոցով Բաքվի վրա դուրս գալը հիմարություն է»։

Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում, որ Հայաստանը «մակ-մուկ»-երում քվեարկի այնպես, ինչպես ՌԴ-ն։ Տարասովն ի պատասխան ասաց, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են։ «Դուք պատերազմել եք, դուք ունեք ռազմագերիներ։ Պետք է կարողանալ պայմանավորվել Բաքվի հետ։ Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին, ռուսերեն ասած՝ 3 տառով մի տեղ է ուղարկում։ Ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին։ Իսկ մենք այդ ԵԽԽՎ-ից ուզում ենք հեռանալ Ուկրաինայի պատճառով։ Ու ձեր այդ նախարարը, ёлки палки, ինչ-որ մի գավառամիտ ընկեր է։ Պետք է զանգել Բաքու, հանդիպել իր գործընկերոջը, ազգանունը Բայրամով էր, այնպես չէ՞․․․ Ուղիղ պետք է հարցերը լուծել, ոչ թե ռազմագերիներին վերադարձնելու համար սկանդալներ սարքել»։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մշտապես հանդես է գալիս արդարության առաջամարտիկի կերպարում եւ մշտապես Արեւմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ։ Ս․ Տարասովի բացատրություններից հետո նրան հարցրինք՝ փաստորեն, Ռուսաստանն էլ ունի երկակի ստանդարտներ։ «Ի՞նչ ստանդարտներ, Ռուսաստանի՞ ռազմագերիներն են Բաքվում։ Ուրեմն՝ չեք ուզում նրանց վերադարձնել ու փոխարենը քաղաքական շոուներ եք կազմակերպում եւ դեռ մի բան էլ Ռուսաստանի հետ հարաբերություններ եք պարզում։ Հա, ասենք թե այլ կերպ քվեարկեինք, դա ինչ-որ մի բան փոխելո՞ւ էր՝ ոչ»։

Տարասովը նաեւ հավելեց, որ ռուսական կողմին հայտնի չէ, թե Ադրբեջանի ինչին են պետք հայ ռազմագերիները։ «Բաց թողեք այդ տղաներին, ձեր խնդիրները լուծել եք, նրանք ձեր ինչի՞ն են պետք»,-Ադրբեջանին ուղղված հարց հնչեցրեց Տարասովը։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930