Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ավելի է վատթարացել Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների վիճակը. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 21,2021 09:00

«Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ավելի է վատթարացել Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների վիճակը։ Պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի իշխանությունները միանգամից երկու խնդիր էին լուծում, առաջնագիծ ուղարկելով նախեւառաջ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, արդեն պատերազմից հետո սոցիալական, տնտեսական դժվարությունների բեռը եւ մարդկային կորուստները լրացուցիչ հարված են վերջիններիս համար։ Էթնիկ դիմագծի պահպանումը նրանց ինքնությանն ուղղված լրջագույն մարտահրավեր է։

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ավելի հաճախ են բարձրաձայնվում այն խնդիրների եւ դժվարությունների մասին, որոնց բախվում են Ադրբեջանի բնիկ ժողովուրդները։ Նշենք, որ ներկայումս ակտիվ ընթացք է ստանում լեզգիական շարժումը, ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ։ Ռուսաստանում, մասնավորապես՝ Դաղստանում ապրող լեզգիները բավականին ակտիվ են եւ ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն մշտապես բարձրաձայնելու լեզգիական խնդրի մասին։

Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրը կարող է զարգացումներ ունենալ նախեւառաջ ուժեղ շահառուների առկայության պարագայում։ Լեզգիների հարցը երկակի սուր է՝ ուղղված ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ…»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930