Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Հայրապետյան. «Անցած անգամ էլ նույն մարդիկ բողոքում էին, որ մեզ չհաջողվեց այդ հարցը ընդգրկել օրակարգ». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 21,2021 09:30

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի հետ զրուցել ենք Ստրասբուրգում առկա իրավիճակի, քննարկումից ակնկալիքների մասին:

– Տիկին Հայրապետյան, ի՞նչ կտա մեզ գերիների հարցի քննարկումը ԵԽԽՎ լիագումար նիստում:

– Դեռեւս ձմեռային նստաշրջանում փորձում էինք այս հարցը ներառել ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգ, սակայն այն ժամանակ դա մեզ չհաջողվեց: Եվ սա մեծ հաջողություն էր, որ չնայած ադրբեջանական պատվիրակության ղեկավարի փորձերին՝ տապալել հարցի քվեարկությունը, մեզ հաջողվեց հարցը ներառել օրակարգում: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել այսպիսով մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա՝ գերիների շուտափույթ վերադարձի համար: Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու առումով սա շատ լավ գործիք է:

Կարեւորում ենք հատկապես 3-րդ կողմերից ելույթները: Այս հարցը պետք է դառնա իրական գլխացավանք պաշտոնական Բաքվի համար, ինչ-որ պահից արդեն անհնար է դառնալու այդ ճնշման ներքո փորձել պահել գերիներին:

– Արտախորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես ՀՀԿ-ականները իրենց գրառումներում քննադատում են ԵԽԽՎ-ում գերիների հարցի քննարկումը: Նշում են, որ սա հնարավորություն է Եվրոպային՝ հիմա մի քանի բոցաշունչ ելույթներ ունենալ եւ պատերազմի ընթացքում պահած լռությունը մաքրել իր վրայից: Համամիտ չե՞ք:

– Եթե չեմ սխալվում անցած անգամ էլ նույն մարդիկ բողոքում էին, որ մեզ չհաջողվեց այդ հարցը ընդգրկել օրակարգ: Ակնհայտ է իրենց դիրքորոշումների դրդապատճառը: Մենք մեր խնդիրն ենք առաջ տանում:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930