Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Մարտակերտում հիմնադրված «Զինվորիս այգին» հոգատար ձեռքերում է

Ապրիլ 21,2021 12:30

Մարտակերտում Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների ու դասախոսների կողմից հիմնադրվել էր ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված «Զինվորիս այգին», որտեղ 2017-ին են ծառատունկ կազմակերպել, բայց այցելում են ամեն տարի՝ խնամում, ջրում, չորացած ծառերի տեղը նոր ծառ տնկում։

Տղաների անունը կրող ծառերը փարթամանում ու հասակ են առնում` ամուր կառչելով մայր հողին։ Ծառերի արմատները մխրճվելով հողի մեջ՝ խորհրդանշում են հերոսների սխրանքը, որոնք հող հայրենին կյանքի գնով պաշտպանեցին։

Ուսանողներն ասում են` դա ամենաքիչն է, որ իրենք կարող են անել։

Համալսարանականները որոշել են, որ ստացված բերքից պետք է բաժին հասցնեն նաեւ որդեկորույս ծնողներին, քանի որ պտուղն այս դեպքում խորհրդանշում է տղաների կյանքի շարունակականությունը։

Այգու խնամքին նաեւ մասնակցեցին զինվորներ, որոնք մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են շարունակում հերոսացած տղաների գործը` անմնացորդ նվիրվելով հայրենիքի պաշտպանությանն ու շենացմանը։

Սերժանտ Արման Արմենակյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, վերցնում է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով հուշաքարը եւ ամրացնում ծառի կողքին` հպարտանալով, խորհելով եւ հետ նայելով։ Ճանաչում էր Ռոբերտին ու պատերազմի ժամանակ միշտ նրան էր հիշում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930