Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովն արձագանքել է հայ գերիների մասին հարցի վերաբերյալ իր քվեարկությանը:
«Այդ հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ մեր ամբողջ պատվիրակության մոտ տեխնիկական խափանում է եղել: Մենք նույնպես այնքան էլ չենք հավատում զուգադիպություններին: Արդեն համապատասխան դիմումներ ենք ներկայացրել»,- գրել է Պախոմովը՝ ի պատասխան Instagram-ի իր էջում հետևորներից մեկի հարցի:
Հիշեցնենք, երեկ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի օրակարգում գերիների հարցն ընդգրկելուն դեմ են քվեարկել ռուսական պատվիրակության 5 անդամներ, իսկ 7-ը ձեռնպահ են մնացել:
Ուշագրավ է, որ 2019թ. նմանատիպ հայտարարություն արել էր ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ ռուսական պատվիրակության ձայնի վերականգման իրավունքի քվեարկության ժամանակ «իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ