Aravot.am-ի տեղեկություններով` քիչ առաջ սպանություն է տեղ ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։
Ժամը 20: 10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանություն` 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։ Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ , բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել ու կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է է Գյումրի բ/կ-ում։
Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է, հարուցվել է քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։
Կարդացեք նաև
Սպանությունը կատարելու կասկածանքով ժամը 21․30-ին ձերբակալվել է ամուսինը՝ 1952 թվականին ծնված ամուսինը՝ Վ․Մ-ն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ