Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստորագրվեց համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը (թարմացված)

Ապրիլ 20,2021 19:49
Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստի ընթացքում ստորագրեց համայնքի միջոցներով 161 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը: Համաձայն պայմանագրի՝ մատակարարման ժամկետը 180 օր է:

Երեւանի քաղաքապետարան

Ավելի ուշ Երեւանի քաղապետ Հայկ Մարությանը հրապարակեց ավտոբուսների լուսանկարը՝ մակագրելով

Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան։
Արդեն տեղեկացրել եմ, որ այսօր ստորագրեցի 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։
CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։
լուսատախտակներով եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։
Ավտոբուսների մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։
Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930