Հայտնի բարերար և գործարար Հրանտ Վարդանյանի անվան՝ Մասիս քաղաքում գտնվող փողոցը, որի շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականի փետրվարին, ամբողջովին հիմնանորոգվել է Միքայել և Կարեն Վարդանյանների միջոցներով:
3,2 կմ երկարությամբ փողոցը հիմնովին քանդվել և նորն է կառուցվել:
Փոխարինվել են փողոցի տակով անցնող բոլոր ջրագծերը: Կառուցվել է ջրահեռացման նոր ցանց:
Փողոցն ասֆալտապատվել է որակյալ նյութերով: Ամբողջ երկայնքով տեղադրվել են 96 լուսասյուներ՝ համալրված ժամանակակից LED լուսատուներով:
Կարդացեք նաև
Տեղադրվել են ժամանակակից լուծումներով տրանսպորտային կանգառներ:
Ճանապարհին տնկվել է եվրոպայից ներմուծված և Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան, վարդագույն Robinia տեսակի 292 ծառ, որոնց հետագա խնամքը կիրականացվի ավտոմատ ոռոգման համակարգով:
Բարեգործական ծրագրի ընդհանուր բյուջեն 920 մլն. դրամ է: