Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական եւ համայնքային հողերի վրա այլեւս X օրվանից սկսած չի օրինականացվելու ոչ մի կառույց». Հայկ Մարության

Ապրիլ 20,2021 17:18

«Եթե մարդիկ իմանան, որ ինչ էլ կառուցեն, ի վերջո, օրինականացվելու է, դա ավելի քաոտիկ շինարարության է բերելու: Այս մերժումները գոնե ինչ-որ զսպող շապիկ է ապօրինի շինարարություն անողների համար: Եկեք ֆիքսենք, որ խոսքը ապօրինի շինարարության մասին է: Երբ ասում են՝ ինքնակամ, ավելի բարի է հնչում, բայց իրականում սա ապօրինի շինարարություն է»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նրա խոսքով, ինքնակամի՝ ապօրինի կառույցն օրինականացնելու գաղափարը ամենասխալ գաղափարն է, որը բերել է այն քաոսին, որը տիրում է Երեւանում:

Քաղաքապետն ասաց, որ իր պաշտոնավարման երկրորդ ամսում նախագիծ են ներկայացրել կառավարություն եւ խնդրել՝ այդ «չարաբաստիկ» որոշումը, որն առնչվում է պետական եւ համայնքային հողերի վերաբերյալ դրույթներին, փոփոխել. «Այսինքն` պետական եւ համայնքային հողերի վրա այլեւս X օրվանից սկսած չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավոք սրտի, անցել է 2 տարի, այդ ուղղությամբ մենք արդյունք չունենք: Այս խնդրին մենք ամեն օր առնչվում ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930