Ա1+. Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել է ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել եւ փոփոխել դատավճիռը։
Դատախազությունը վերաքննիչ բողոքով միջնորդել է Արմեն Բիլյանի նկատմամբ արդարացի պատիժ նշանակել։ Իսկ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, քանի որ վերջինս կարող է նշանակված պատիժը կրելուց եւ խոչընդոտել դատավճռի կատարմանը։
Սմբատ Բարսեղյանին էլ միջնորդել է դատապարտել ցմահ ազատազրկման։ Վերաքննիչ բողոքը էլ արդեն մակագրվել է դատավոր Ալեքսանդր Ազարյանին, սակայն նիստ օր դեռ նշանակված չէ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: