Վարշավայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտավ Հայաստանի հավաքականի չորրորդ ներկայացուցիչը՝ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Սակայն մեր ըմբիշը 1/8 եզրափակչում չկարողացավ դիմադրություն ցույց տալ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովին ու երկու րոպեում զիջեց 0:10 հաշվով:
Այսօր երեկոյան Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Արման Ավագյանը՝ (79 կգ) կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ