Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իշխանությունը թրքասիրության կոչեր է անում․ դրանց տեղը եւ ժամանակը չէ»․ Էդիկ Մինասյան

Ապրիլ 20,2021 14:16

«Վտանգավոր են նաեւ թրքասեր հայերը։ Այսօր իշխանության եւ պաշտոնյաների կողմից թրքասիրության կոչեր ենք տեսնում, խաղաղ գոյակցության եւ Թուրքիայի հետ համագործակցության մասին ակնարկներ՝ այն դեպքում, երբ կորցրել ենք հայրենիքի՝ Արցախի մի մասը»,-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց պատմաբան Էդիկ Մինասյանը։

Նրա բնորոշմամբ՝ Էրդողանի եւ Ալիեւի վերջին շրջանի հոխորտանքները վկայում են,  որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր ձգտումներից, իսկ մենք դրան հակադրում ենք խաղաղասիրական կոչերը․ «Միաժամանակ՝ թրքասիրական արտահայտություններ ենք թույլ տալիս։ Դրանց տեղը չէ եւ ժամանակը չէ։ Սահմանների բացում եւ տնտեսական շահ են հետապնդում, մինչդեռ դա ավելի շատ վնաս կբերի։ Պարտվողական հոգեբանությունը շարունակվում է։ Այսօր նահանջ ենք անում խաղաղասիրական կոչերով։ Իհարկե, պետք է նորմալ հարաբերություններ հաստատել, բայց Թուրքիան ագրեսիվ պահվածք է դրսեւորում եւ մեր օրերում եւս ցեղասպանություն իրականացնում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930