«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին: Այս մասին այսօր հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Երեւանի ավագանու նիստին:
Համաձայն ԿԸՀ մարտի 20-ի արձանագրության, Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը»-ի կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աննա Պապյանին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ