Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորս ենք կիսում Բորիս Ավագյանի կարծիքը գերիների խնդրի հետ կապված, եթե համազգեստ կրողը կամք է ունեցել և արտահայտել է իր կամքը, ուրեմն՝ այդ մարդն իրենց պետք չէ, իրենց պետք են խամաճիկներ». Մետաքսե Հակոբյան. 168 ժամ

Ապրիլ 20,2021 11:12

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Բորիս Ավագյանին պաշտոնից ազատելուն՝ ասաց, թե զարմանում է, որ հանրությունը և բոլոր գիտակից մարդիկ դեռ զարմանում են, երբ լսում են սուտը։

«Սուտը, արդեն երեք տարի է՝ մեզ ուղեկցում է, և պատերազմը բոլորիս համար օրինակ էր, որ իշխանությունները երբևէ որևէ ճիշտ բառ ու միտք չեն արտահայտել։ Նրանք ստելով՝ ամեն ինչ վերածել են քաոսի։ Պատերազմի ընթացքում ստելով՝ երկիրը տարան պարտության, ստելով՝ նաև հայրենիքը դավաճանեցին։ Հիմա էլ ստելով՝ շարունակում են ղեկավարել ու քաոսի վերածել մեր կյանքը։ Ինքս նայեցի Բորիս Ավագյանի զրույցը, որտեղ նա իր կարծիքն էր ասում գերիների խնդրի հետ կապված։ Բնականաբար, այստեղ մենք բոլորս ենք կիսում իր կարծիքը և, ինչպես ընդունված է ասել, հաստատ ԱԻՊԾ տնօրենի և ծառայողների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի անեն իրենց կամքին հակառակ հայտարարություն, որովհետև վստահ եմ, որ իրենք էլ են կիսում Ավագյանի կարծիքը։ Ցավոք, այս իշխանությունները կարողացան մեր արցախցի տղամարդկանց կերպարը փոխել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա դժվարացավ ասել՝ Բորիս Ավագյանը՝ որպես զինվորական, կարո՞ղ էր անել այն հայտարարությունները, որոնք արեց Երևանում, սակայն հստակ է, որ որևէ սխալ բան չի ասել։

«Ինչպես Բորիս Ավագյանը նշեց, ինչպե՞ս կարելի է Հայաստանի դաշնակցի պետական այրերին արժանացնել այն վերաբերմունքին, որին արժանացնում են պաշտոնյաները, քանի որ մեր անվտանգությունը նրանք են ապահովում։ Ավագյանի բոլոր խոսքերի հետ համաձայն եմ, որովհետև տեսանք, թե օրեր առաջ ինչպես իշխանությունները գերեվարվածների ու անհատ կորած զինվորների ծնողներին ուղղորդեցին Պաշտպանության նախարարություն։ Իրենք բանակը տարան պարտության, իսկ հիմա փորձում են պարզապես ոչնչացնել այն։ Եթե համազգեստ կրողը կամք է ունեցել և արտահայտել է իր կամքը, որը ճիշտ է, ուրեմն՝ այդ մարդն իրենց պետք չէ։ Իրենց պետք են խամաճիկներ, որոնք կկատարեն իրենց հրամանները»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930