Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքը միշտ եւ հիմա էլ հիդրոահաբեկչական քաղաքականություն է վարում. «Հայաստանի Հանրապետություն» 

Ապրիլ 20,2021 10:45

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ հուլիսյան պատերազմը, մինչ 2016 թ. պատերազմը եւ միշտ «ՀՀ»-ն փաստարկներով պնդել է՝ թյուրքական կողմից հրահրվող պատերազմները պետք է դիտարկել նաեւ ջրային պատերազմների քաղաքականության համապատկերում։ Թյուրքական կողմը Հայաստանի «կապույտ տարածքներին» կամաց-կամաց խորհրդային տարիներին էլ է տիրացել։ Եվ պատահական չէ, որ միշտ աչքը տնկել է Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա: Ավելի պարզ ասած՝ թյուրքը միշտ եւ հիմա էլ հիդրոահաբեկչական քաղաքականություն է վարում։ Հաշվի առնելով նաեւ 44-օրյա պատերազմում Արցախում կիրառված սպիտակ ֆոսֆորը՝ միանշանակ կարող ենք պնդել, որ թյուրքական կողմը պատերազմ է վարում նաեւ… բնության դեմ։

Ընդհանրապես՝ բնությունը բոլոր պատերազմների չհայտարարված զոհն է. «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է մեր նախկին գործընկեր, այժմ արտերկրում բնակվող՝ էկոտեղեկատվության վերլուծաբան, ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը։ Ըստ նրա՝ շատերին կհետաքրքրի, թե որն է ամենավառ օրինակը, պատերազմների հետեւանքով բնապահպանության վնասի։ Միջազգային կոնֆլիկտաբանների (որոնք վերլուծել են նաեւ պատերազմների ազդեցությունը շրջակա միջավայրերի վրա) պնդմամբ՝ առաջին տեղում է ամերիկա-վիետնամական պատերազմը, որը համաշխարհային պատմության մեջ գրանցվել է որպես բնապահպանական պատերազմ։

Բնապահպանական առումով ի՞նչ իրավիճակում ենք մենք Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով…։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930