Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա երկու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, մսի արտադրության ծավալները 0.7 տոկոսով նվազել են: Փոխարենը խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-փետրվարին խոզի մսի արտադրության ծավալները ավելացել են 0.2 տոկոսով, ոչխարինը՝ նույնպես 0.2 տոկոսով: Փոխարենը պակասել են թռչնամսի արտադրության ծավալները 1.8 տոկոսով: Հայաստանում այս տարվա երկու ամիսներին արտադրվել է 1 մլն 857 հազար 500 տոննա թռչնամիս:
Թռչնաբույծների խոսքերով՝ արցախյան պատերազմով պայմանավորված՝ 2020-ի սեպտեմբերին Վրաստանից հնարավոր չի եղել կազմակերպել ճտերի ներկրման գործընթացը, ինչն էլ ազդել է թռչնամսի արտադրության ծավալների վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։