Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում`
Ապրիլի 20-22-ը՝ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.2°C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.7°C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: