Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետի կարծիքով՝ անհնար է վաղը վերցնել եւ նման համակարգ դնել, քանի որ ՀՀ-ն ունի անվտանգության խնդիր. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 20,2021 07:30

Անհնարին բան չկա, պարզապես այդ ամենը ժամանակատար է: ՀԺ-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար կա ժամկետային զինծառայությունը փոխելու եւ 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն դարձնելու:

Նշենք, որ վարչապետը շաբաթ օրը՝ ապրիլի 17-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխեն, ժամկետը կրճատեն: «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել է վարչապետը:

Ռազմական փորձագետի կարծիքով՝ անհնար է վաղը վերցնել եւ նման համակարգ դնել, քանի որ ՀՀ-ն ունի անվտանգության խնդիր. «Այդ ամեն ինչի մեջ պետք է շատ մեծ հաշվարկներ կատարել, թե մոտավորապես ինչքան ժամանակ կպահանջվի՝ մի համակարգից մյուսն անցում կատարելու համար: Ինձ չի թվում, որ դա հեշտ աշխատանք է: Կարծում եմ առնվազն 5-ից 10 տարի ժամանակ է պետք դրա համար»:

Նրա կարծիքով՝ 5 տարին շատ երկար ժամանակահատված է. «Այսինքն յուրաքանչյուր արական սեռի անձ քանի դեռ զորակոչային տարիքի մեջ է 5 տարին մեկ 3 ամսով գնալու է ծառայելո՞ւ: Եթե նման համակարգ է ստեղծվում, դա խնդիրներ է առաջացնելու, առնվազն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակից զորացրվելուց հետո մեր բազմաթիվ արական սեռի ներկայացուցիչներ մեկնում են արտագնա աշխատանքի»:

Նա նշեց, որ մարդիկ, ովքեր ունեն աշխատանք նրանց 3 ամսով աշխատանքից կտրելու դեպքում գործատուն չի պահի այդ տեղը: Ըստ փորձագետի՝ սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաշվի առնել:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930