Նիկոլ Փաշինյանն ապրիլի 17-ին Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում անդրադարձել էր ժամկետային զինծառայության ժամկետներին։
Այսպիսով՝ Գետափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ պետք է գրավիչ դարձնեն ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխեն, ժամկետը կրճատեն. «Կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- ասել էր Փաշինյանը:
Ազատամարտիկ Աշոտ Սևյանը՝ հայտնի Չարեքթարի Աշոտը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց, որ այս ամենը միայն մեկ բան է նշանակում, որ Փաշինյանն ուզում է վերջնականապես վերացնել հայոց բանակը։
Կարդացեք նաև
«Այդ մարդը որոշել է վերջնականապես հայ ազգի միջից վերացնել բանակ հասկացությունը։ Նա ինչպես որ ստորագրել է կապիտուլյացիան, այնպես էլ այժմ իր բոլոր քայլերով Հայաստանը տանում է կործանման։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է անում, չհասկանալով չէր կարող էլի այսքան ոչ հայանպաստ քայլեր աներ ու դրանք շարունակեր։ Լավ էլ գիտակցաբար, ծրագրավորված՝ մարդիկ Հայաստանը տանում են կործանման, մեր ապագա սերունդներին տանում են կործանման»,- նշեց Աշոտ Սևյանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում