«ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից եւ ԵՄ հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի տարածաշրջան կատարած այցից հետո սպասվում էր, որ Ադրբեջանը քայլ կկատարի կառուցողական բանակցությունների դաշտ, սակայն հնչած հայտարարությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում:
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Հուսեյնլին նախորդ շաբաթավերջին հայտարարեց, որ Արցախի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը դեռ չսկսված՝ ավարտվել է:
ԵՄ ներկայացուցիչը մարտի 11-12-ին էլ եղել էր Բաքվում: Նրա հետ հանդիպման ժամանակ Ալիեւը ԵՄ կառույցների դերը տեսել էր միայն Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները բարելավելուն ուղղված քայլերին աջակցելու մեջ:
Եթե Ադրբեջանն ու Թուրքիան իրոք ցանկանում են կայուն խաղաղություն եւ համագործակցություն տարածաշրջանում, ապա ոչ միայն պետք է սկսեն առարկայական բանակցություններն Արցախի կարգավիճակի շուրջ, այլեւ պետք է ազատեն Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտունու, Շուշիի եւ Մարտակերտի օկուպացված տարածքները: Հակառակ դեպքում ինքնախաբեություն կլինեն ակնկալիքները, որ Արցախում եւ նրա շուրջ իրավիճակը կարող է փոխվել»:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում